ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ` ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ

2017 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով «Օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար» Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահ, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Հենրիկի Խունդկարյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: