ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆV

Սույն թվականի հոկտեմբերի 14-18-ին Մարաքեշում (Մարոկկոյի Թագավորություն) տեղի կունենա Դատավորների միջազգային միության 61-րդ ամենամյա ընդհանուր ժողովը: Որպես Դատավորների միջազգային միության անդամ ՀՀ դատավորների միությունից կարող է մասնակցել առավելագույնը երեք պատվիրակ: Մասնակցության պարտադիր պայմաններից է անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն լեզուներից որևէ մեկի իմացությունը: Մեկնման, վերադարձի, ինչպես նաև կացության բոլոր ծախսերը հոգում են անձամբ մեկնող պատվիրակները:

Նշված ընդհանուր ժողովին մասնակցելու ցանկություն ունեցող ՀՀ դատավորների միության անդամ դատավորները կարող են մինչև սույն թվականի մայիսի 29-ը դիմել (56-99-89 կամ 56-99-79 հեռախոսահամարներով) ՀՀ դատավորների միության աշխատակազմին:

Հայտարարությանը կցվում է Դատավորների միջազգային միության պաշտոնական հրավերը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: